Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի՝ մինչև 83,7% հարստացման գործի հետաքննությունը։ Այս մասին հայտնել է «Mehr» գործակալությունը։
Այդպիսով, ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են իրանական Ֆարս նահանգի Աբադ քաղաքի օբյեկտներից մեկում ուրանի մասնիկների առկայության շուրջ երեք վեճերից երկրորդը:
Ինչպես հաղորդել է «Reuters»-ը, ՄԱԳԱՏԷ-ն Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցներ պետք է հրապարակի այս շաբաթ՝ կառավարիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ։