Լիբիայի Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ Մուամար Քադաֆին իր ղեկավարման վերջին օրերին վաճառել է Լիբիայի ոսկու պաշարների 20%-ը: Վաճառված ոսկու ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
29 տոննա ոսկին վաճառվել է տեղացի առևտրականներին: Ոսկու համար Քադաֆիի վարձկաններին վճարել են լիբիական թղթադրամով: Երկրի Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ ոսկուց ստացված շահույթը հավանաբար Թունիս է տեղափոխվել: Նրա խոսքերով Լիբիայի Կենտրոնական բանկի թղթադրամների ընդհանուր արժեքը կազմում է 115 միլիարդ դոլար, որից 90 միլիարդը արտերկրում է գտնվում:










































