Մուամար Քադաֆիի կինը կարող է գնել Խորվաթիայի հանգստավայրերից մեկը և այդ ուղղությամբ բանակցություններ է վարում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Makarska Ljetopis կայքին: Սաֆիա Քադաֆին պատրաստվում է գնել հանգստյան գոտի Իգրանի քաղաքում, որը մինչև Հարավսլավիայի փլուզումը պատկանում էր ռիելտորական ընկերությանը:
Խորվաթական պարբերականը գրում է, որ բանակցություններն սկսվել են այն բանից հետո, երբ իրավիճակը Լիբիայում փոխվել է, սակայն դեռ ամեն ինչ ավարտված չէր: Նշվում է, որ Քադաֆիի կինը` Սաֆիան, ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի կազմում: Իսկ Հարավսլավիայի ղեկավար Բրոս Տիտոն և Քադաֆին ունեցել են շատ ջերմ հարաբերություններ: Այս պահին Սաֆիան՝ երեք երեխաների հետ, գտնվում է Ալժիրում:











































