Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՄԻԵԴ-ում մեր շանսերը բարձր են գնահատում. երեք օրվա կտրվածքով որոշում կկայացվի

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների` Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի ապօրինի առևանգման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է ՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։

Այս առնչությամբ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սրանք անհապաղ կարգով քննարկման ենթակա միջնորդություններ, որը կարող է տևել 24 ժամից մինչև 7 օր: Եթե հավելյալ տեղեկատվություն անհրաժեշտ լինի, ապա ՄԻԵԴ-ը անհապաղ գործը կկոմունիկացնի Ադրբեջանի կառավարությանը և կպահանջի տեղեկատվությու զինծառայողների գտնվելու վայրի, պահպան պայմանների, առողջական վիճակի և այլ հանգամանքների առնչությամբ: տեղեկատվությունը լրացվելուց հետո կկայացվի որոշում: Քանի որ մենք նաև նախադեպ ունենք, որ ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի միջնորդությունը՝ հենվելով Հայաստանի կառավարության դիրքորոշման վրա, նույնական ընթացակարգեր կկիրառվեն և նախ առաջնահերթորեն տեղեկատվություն կհայցվի ադրբեջանական կողմից երկու զինծառայողների վերաբերյալ, և դրա հիման վրա ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի: Բայց կարծում եմ՝ երեք օրվա կտրվածքով որոշում կկայացվի»:

Հարցին, թե որքանով է հավանական, որ ՄԻԵԴ-ը մեզ ձեռնտու որոշում կկայացնի, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Շանսերը բարձր եմ գնահատում: Հարյուրավոր հայ զինծառայողների առնչությամբ՝ գերեվարված, առևանգված, ապօրինի պահվող և այնտեղ պատիժը կրող, ՄԻԵԴ-ը կիրառել է անհապաղ միջոցներ: Հայերի հանդեպ ատելության և ցեղասպանական քաղաքականության գոյության պայմաններում այդ ռիսկերը չափազանց մեծ են և դատարանը վտանգները հաշվի առնելով լրացուցիչ ապահովող միջոցներ է ձեռնարկում»:

Անդրադառնալով նրան, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում գտնվող երկու ադրբեջանցիներին վերադարձնելու հարցով դիմելու են ՄԻԵԴ ու ՄԱԿ, նրանց հայցը որևէ կերպ կարո՞ղ է բավարարվել, երբ նրանցից մեկը մեղադրվում է սպանության մեջ, Սահակյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ, պարզապես մինչև փաստերի ստուգումը ժամանակ կանցնի և նրանք այդ ժամանակային գործոնն են օգտագործում, մինչև դատարանի կողմից իրենց վկայակոչված վարկածների հերքում մոլորեցնում են և միջազգային հանրության էմոցիաների հետ են խաղում: Փորձում են այդ միջադեպերով նաև մեղմել միջազգային արձագանքը հայերի նկատմամբ կատարվող սիստեմատիկ կոտորածների ու վայրագությունների հանդեպ: Կարճաժամկետ հեռանկարով են նրանք դիտարկում և հանրային տրամադրությունների վրա են փորձում ազդել:

Բայց մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանական վարկածները հիմնավոր կերպով դատարանում հերքվել են: Օրինակ, նրանք առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, բայց դատարանը հաստատված է համարել սպանության վարկածը: Սա ադրբեջանական ձեռագրի շրջանակներում է և չափազանց կանխատեսելի է այն փաստաբանների համար, որոնք առնչվել են ադրբեջանական գործերին»:

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակել է նաև զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում