ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող Միջազգային անվտանգության ուժերը (KFOR) արգելափակել են քաղաքացիների մուտքը դեպի Կոսովո և Մետոքիայի հյուսիսում գտնվող քաղաքային վարչակազմերի շենքեր Զվեչան, Լեպոսավիչ և Զուբին Պոտոկ մունիցիպալիտետներում։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, իրադարձությունների վայրից հեռարձակում է վարում Kosovo Online հարթակը:
Հաղորդվում է, որ KFOR-ի ուժերի հետևում կանգնած են Կոսովոյի ոստիկանության և հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քաղաքացիներն սկսել են հավաքվել իրավապահների շղթաների մոտ՝ պահանջելով թույլ տալ իրենց գնալ աշխատանքի և Պրիշտինայի ոստիկաններին դուրս բերել սերբական վարչական շենքերից։ Ի վերջո, քաղաքացիները փորձել են ճեղքել իրավապահների շղթաները, KFOR-ի ուժերը սերբերին բաց են թողել, իսկ Կոսովոյի ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Բացի դրանից, ՆԱՏՕ-ի ուժերը փակել են Իբար գետի վրայի կամուրջը, որը բաժանում է Կոսովսկա Միտրովիցայի ալբանական և սերբական մասերը։











































