Ռիգայում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մի երկրպագու փորձել է ինքնասպան լինել` իր սիրելի թիմի` Յարոսլավլի «Լոկոմոտիվի» հոկեյիստների մահվան պատճառով, որոնք դարձել են ինքնաթիռի կործանման զոհ: Այս մասին հաղորդել են Baltkom93.9 ռադիոկայանի լրագրողները, որոնք այդ պահին գտնվել են Ռուսաստանիդեսպանատան մոտ:
Նրանց խոսքերով, այնտեղ են գալիս բազմաթիվ մարդիկ` ծաղիկներ դնելու ի հիշատակ զոհված հոկեյիստների:
Հիշեցնենք, որ Як-42 ինքնաթիռը կործանվել է երեկ Յարոսլավլի օդանավակայանի մերձակայքում: 45 ուղևորներիցողջ են մնացել 2-ը:









































