Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

Արայիկ Հարությունյանի որոշումը տրամաբանական է թվում, հիմա ավելի քան երբևէ պետք է Արցախից հնչող հայտարարությունների կոռեկտությանը հետևել. Օսիպյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

-Պարոն Օսիպյան, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին, ըստ որի՝ արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքները։ Կան որոշակի սահմանափակումներ նաև տեղեկատվական դաշտի համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս որոշման մասին։

Կարևոր է հասկանալ, թե ինչ նկատի ունի Արայիկ Հարությունյանը։ Իրականում համացանցում լինում են այնպիսի հրապարակումներ, որոնք անհիմն խուճապ են մտցնում և հետևաբար անվտանգության սպառնալիք են հանդիսանում։ Մանրամասներին առայժմ ծանոթ չեմ, բայց որքանով ես եմ հասկանում՝ որոշումը տրամաբանական է։ Կարևոր է, որ ամեն ինչ չափի մեջ լինի, այսինքն՝ թույլատրեն անցկացնել այն հավաքները, որոնք վտանգ չեն ներկայացնում։ Սակայն մենք շատ լավ տեսնում ենք, որ մարդիկ են դուրս գալիս փողոց, որոնք նույնիսկ նպատակ չունենալով այնպիսի արտահայտություններ են անում բանակի մասին, որ ընդհանրապես տեղին չէ։ Չեմ ուզում կրկնել այդ հայտարարությունները, բայց նման բաներ եղել են  ու ցանկալի չէ, որ ապագայում էլ լինեն։

-Հնարավո՞ր է այս որոշումը պայմանավորված է Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի ակտիվությամբ։

-Դժվար։ Ե՛վ Ռուբեն Վարդանյանին և՛ Սամվել Բաբայանին հնարավորություն են տվել ինչ ուզեն անեն։ Երկուսն էլ իրենց հավաքներն արել են, ո՞վ է իրենց խանգարել։

-Այսինքն՝ կոնկրետ մարդկանց դեմ ուղղված չէ։

-Ո՛չ,  չեմ կարծում, թե այս պահին Սամվել Բաբայանի կամ Ռուբեն Վարդանյանի մեջ վտանգ են տեսնում, որ նրանք կարող են իշխանության համար խնդիրներ ստեղծել։ Ընդհակառակը՝թույլ են  տվել, որ ամեն մեկն իր ասելիքն ասի, դրանից հետո  նոր որոշ սահմանափակումներ են մտցնում։

-Արցախի քաղաքական վիճակն ինչպե՞ս կգնահատեք,  տարաձայնությունները հարթվե՞լ են։

-Ընդհանուր ալիքը թուլանում է, որովհետև հասարակությունն էլ ասում է՝լավ իրար ուտում եք, բայց ոչ մեկդ էլ ոչ մի ռեալ բան չեք առաջարկում։ Իրենց այդ հռետորաբանությունը՝  համախմբվենք և այլն, բոլորին է պարզ։ Հետո ի՞նչ է լինելու, ասելու բան չունեն, ուրեմն հանգելու են։

-Իշխանություններին այս պահին վտանգ չի՞ սպառնում։

-Ո՛չ, Արայիկ Հարությունյանը թույլ է տվել՝ ով ինչ ուզի անի, հիմա արդեն կհանգստանան։ Ես ընդհանրապես  դեմ եմ հավաքներն արգելելուն, բայց  այս վիճակում, այո՛ պետք է ուշադրություն դարձնել հավաքի իմաստի վրա, հայտարարությունների կոռեկտությանը, ավելի, քան երբևէ։ Իսկ ընդհանրապես չեմ կարծում, թե կոպիտ սահմանափակում է լինելու, որ ոչ մեկ ոչ մի բան չխոսա։

-Կարծում եք այդ հայտարարությունները նաև Երևանի՞ն են վնասում բանակցային պրոցեսում։

-Իհարկե, բայց առաջին հերթին վնասում են հենց Արցախին։ Իմիջայլոց ոչ այնքան հավաքները, որքան Ազգային ժողովը, կառավարության ու նախագահի աշխատակազմի ներկայցուցիչներն են այդ վնասը հասցնում։ Հավաքներն ավելի շատ ներքին անկայունության ու պառակտման պատճառ են դառնում, իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացներին, դա ես հավաքների հետ չեմ կապում։Խնդիրն ավելի շատ Ազգային ժողովի, կառավարության առանձին ներկա ու նախկին պաշտոնյաներն են։ Խոսքս վերաբերվում է նաև Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում