Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ՌԴ-ում բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ

ՌԴ Պետդումայում քննարկվեց և ընդունվեց երկիրը լքելու կարգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Ըստ այդ փոփոխության՝ Ներքին գործերի նախարարությունը և ԱԴԾ կկարողանան առգրավել անձնագրերը զինվորականներից, իսկ սահմանային ծառայությունը դա կարող է անել հենց սահմանը հատելիս: Ավելի վաղ Պետդուման ընդունել էր փոփոխությունների փաթեթ, որով թույլ չեն տալիս քաղաքացիներին լքել երկիրը թվային ծանուցագրերի հրապարակման պահից։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես նորակոչիկներին, այնպես էլ մոբիլիզացիայի ենթակա քաղաքացիներին:

2023 թվականի ապրիլին Պետդուման ընդունեց յոթ դաշնային օրենքներում փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են զինվորական հաշվառման թվային գրանցամատյանի և քաղաքացիներին ուղարկված կանչերի ռեգիստրի ստեղծում: Փաթեթը նախատեսում է, որ քաղաքացիներին զինկոմիսարիատ կարող են կանչել հանրային ծառայությունների միջոցով՝ արգելելով նրանց լքել երկիրը, քանի դեռ նրանք չեն հայտնվել զինկոմիսարիատում։ Նրանք, որոնք կհրաժարվեն, կարգելվի մեքենա վարելը, անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը, բանկային գործարքներ իրականացնելը և անհատ ձեռնարկատերերի գրանցումը։

Ի դեպ, այս փոփոխությունները վերաբերում են  ինչպես ժամկետային զինծառայողներին, այնպես էլ մոբիլիզացիայի ենթակա քաղաքացիներին։

Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում առանձնապես փոփոխություն չկա, այդ նորմերը, որ այս օրերին աղմկալի մեկնաբանում են, դրանք գործում են վաղուց, դրանք գոյություն ունեն դեռևս 1996 թվականից:

«Փաստաթուղթը կոչվում է «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և մուտք գործելու կարգի մասին»: Զորակոչի նորմը կարող է նախկինում խստորեն չէր կիրառվում, քանի որ դրա կարիքը չկար ուղղակի: Քանի որ հիմա հատուկ ռազմական օպերացիան է իրականանում, այդ չաշխատող նորմը կարգավորում են, թե ինչպես այն պետք է կիրառվի: Ամբողջը դրա շուրջն է, որ առաջ չկար այդ նորմի կիրառելու կարգը:

Նոր կարգի համաձայն տվյալ անձանց օտար պետություն մեկնելու համար նախատեսված անձնագիրը կարող է համարվում է անվավեր, քանի դեռ քաղաքացին չի կատարել զորակոչի իր պարտականությունը: Այդ կարգը տարածվելու է այն քաղաքացիների վրա, որոնք աշխատում են հատուկ հիմնարկություններում: Ցանկը դեռևս լրիվ պարզ չէ, բայց երևի բացի հասարակ զորակոչից՝ կլինի նաև ուրիշ դասի քաղաքացիների զորակոչ, որոնք առնչություն ունեն ռազմական ոլորտի հետ»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ սա տարածվում է նաև ՀՀ այն քաղաքացիների վրա, որոնք ունեն նաև ՌԴ քաղաքացիություն, քանի որ նրանք համարվում են Ռուսաստանի քաղաքացի, հետևաբար, նրանց վրա ևս տարածվելու է կարգը.

«Իրենց երկիր ելքի և մուտքի գործողությունները ապագայում առնչվելու են այս պահանջների հետ: Քանի որ անձնագիրը պետք է հանձնվի ներքին գործերի  մարմիններին  ժամանակավոր հանձնվի, զորակոչից հետո անձնագիրը վերադարձվում է:  Զուգահեռ այդ պահանջը տարածվում է այն քաղաքացիների վրա, որոնք ունեն կասկայալի կարգավիճակ, որոնք համարվել են սնանկ, և ունեն չկատարված դատական որոշումներ:

Այս որոշումը նորություն չէ, ավելին, կարգը պարզեցվել է, և քանի որ հատուկ օպերացիա չկար, դրա կիրառումը այնքան էլ պարտադիր չէր:

Սա մեծ ազդեցություն կունենա քաղաքացիների վրա, տեսնենք ինչպես կկիրառվի, պետք է հարգանքով մոտենալ, որ չխախտեն քաղաքացիների սահմանադրական իրավունքը, պետք է հաշվի առնել քաղաքացիների սահմանադրական  իրավունքները: Այնպես չէ ո դրել են կտանենք, չէ, պետք է ամեն ինչ հաշվիւ առնել, հշվի առնել տրամադրությունները և այլն»,-հավելեց նա:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում