Չինաստանի իշխանությունները պատրաստվում են մինչև 2015թ. երկրի արտարժույթ յուանը դարձնել ազատ շրջանառվող: Reuters գործակալության տեղեկություններով` նման փոփոխությունները ներառված են առաջիկա «հնգամյակի» (2011-2015թթ.) ծրագրում:
Այժմ Չինաստանի կենտրոնական բանկը վերահսկում է երկրի արտարժույթի հետ իրականացվող գործարքները և փոխանակման կուրսը: Նման քաղաքականությունը տարիներ շարունակ լուրջ դժվարություններ է առաջացնում Չինաստանի և արևմտյան երկրների հարաբերություններում, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության տեսակետից, քանի որ յուանի կուրսը արհեստական ցածր է պահվում, որպեսզի խրախուսվի արտահանումը երկրից:
Որոշ փորձագետների կարծիքով` յուանի կուրսը 40%-ով նվազեցված է:









































