Պաշտոնական Երևանը պետք է բաց քվեարկություն անցկացնի, հասկանանք՝ ովքեր են Արցախը տեսնում Ադրբեջանի կազմում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը: Բաբայանի խոսքով՝ Արցախը Ադրբեջանի կազմում հանգեցնելու է անպատկերացնելի է հետևանքների․ «Եթե Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, սա սարսափելի մոտեցում է: Հայաստանի Հանրապետությունը չի կարող Արցախը «բրախել» և ասել՝ գնացեք ձեր հարցերը լուծեք»: