Երկու մերձարևադարձային փոթորիկները` «Նեյթն» ու «Մարիան», որոնք ձևավորվել են Ատլանտյան օվկիանոսում, կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ԱՄՆ-ի արևելյան ափի բնակիչների համար, ովքեր դեռ նոր են վերականգնվում «Այրինի» ավերիչ հետևանքներից: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը:
«Փոթորիկների ուժեղացումը սպասվում է առաջիկա 48 ժամերի ընթացքում, իսկ «Նեյթն» առավելագույն հզորության կհասնի ուրբաթ օրը»,- ասվում է Փոթորիկների դիտարկման ԱՄՆ ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: Այս պահին «Նեյթը» գտնվում է ԱՄՆ-ի ափից 600 կմ հեռավոորության վրա: