Tuesday, 21 05 2024
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի

Լիլիթ Սահակյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մայիսի 24-ի նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Լիլիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը:

Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․

Հիմնարար և կիրառական, միջդիսցիպլինար հետազոտություններ, նոր ուղղությունների զարգացում, ընդլայնում,

Կառավարման էլեկտրոնային համակարգի անցում,

Նյութատեխնիկական բազայի ամրապնդում՝ ներառյալ հատկապես լաբորատարիայի վերազինումը,

Գիտակրթական գործունեություն և կադրերի որակավորման բարձրացում, կրթական բաղադրիչի զարգացում,

Միջազգային ինտեգրում և ինովացիոն, տնտեսական գործունեություն,

Քիմիական լաբորատորիայի վերազինում, վերակառուցում՝ հավատարմագրման վերականգնում՝ լրացուցիչ տարածքի հարցի լուծում,

Գիտաչափական արդյունավետության աճի տեմպերի պահպանում,

Գիտության հասարակայնության մակարդակի բարձրացում, նոր կայքի ստեղծում,

Սոցիալական ծրագրերի ակտիվացում,

Կենտրոնի անվանափոխություն հիմնադիր տնօրեն՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով։

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ․՝ Երևանում: Սովորել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում: 2008թ․ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակում հեղինակել է 130 գիտական աշխատություն, որոնցից հինգը՝ կոլեկտիվ մենագրություն, երեքը՝ գիտամեթոդական ձեռնարկ և 80-ը՝ հոդված, այդ թվում՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող հղման բարձր ինդեքսով ամսագրերում: Ունի սկոպուսյան հղման h-index 20:

1999-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ 2019-2020 թթ․ եղել է Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, իսկ 2020-2023 թթ․` տնօրենը:

2010-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները: 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ամբիոնի վարիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում