Մենք որպես ազգ կանգնել ենք աղետալի փաստի առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով՝ մեր դաշնակիցը կազմակերպեց ՀՀ բանակի ջախջախումը Ադրբեջանի ձեռքով․ «Փարիսեցիություն պետք չէ անել, ուժերի բալանսը և այն դաշնակիցը, որի ցցի վրա նստել են, փոխվել է: Նոր լուծումներ պետք է որոնել, այլապես կշարունակենք կորուստները:Այս գործընթացը կկանգնի, երբ բանակը կհզորանա»: