Եվրամիությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» որոշումն Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելու նախապատրաստման մասին և հույս ունի, որ շուտով կկարողանա դրանք մատակարարել։ Ինչպես տեղեկանում է իտալական Nova գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստին:
«Դա շատ լավ գաղափար է, որ G7-ը, վերջապես, որոշել է հող նախապատրաստել Ուկրաինային այդքան անհրաժեշտ կործանիչների մատակարարումների համար: Կարծում եմ՝ նախ պետք է շարունակել օդաչուների պատրաստման գործընթացը՝ այն հույսով, որ մենք շուտով կկարողանանք այդ տեսակի զենք մատակարարել Ուկրաինային», – ասել է նա:








































