Այժմ Կառավարության ընդունելությունների տան մոտ շարունակվում է ընդդիմության կազմակերպված բողոքի ցույցը: Մոտավորապես հինգ հարյուր ցուցարար է հավաքվել, որոնց ոստիկանները թույլ չեն տալիս անցնելու մայթը եւ մոտենալու Եվրոպայի խորհրդի՝ «Հանուն ժողովրդավարության» երկօրյա համաժողովի մասնակիցներին:
Ցուցարարները պատրաստել են նամակներ՝ համաժողովի մասնակիցների համար, որոնք ներառում են ՀԱԿ-ի հուշագիրը՝ ՀՀ իշխանությունների՝ ԵԽԽՎ 1677 բանաձեւի չկատարման վերաբերյալ, տասներեք քաղբանտարկյալների մասին տեղեկություններ: Ծրարների բաժանումը համակարգում է Վլադիմիր Կարապետյանը: