Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն սահմաններով, որից ինքը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քարտեզագրող Շահեն Շահինյանը:
Քարտեզագրողի խոսքով՝ Ալմա Աթայի հռչակագրի հիմքում քարտեզներ չեն եղել․ «Միայն հայտարարությամբ ընդունված փաստաթղթերը իրավական ուժ չունեն, եթե չեն ճանաչվել լիազոր մարմինների կողմից: Արցախը հանձնելու տերմին չպետք է օգտագործել․ արդյոք ՀՀ իշխանությունները լիազոր են Արցախի ճակատագիրը որոշել: Արցախի վերաբերյալ կնքված բոլոր պայմանագրերում ՀՀ-ն երբեք հանդես չի եկել որպես Արցախն իր մաս ներառած պետություն: Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, հանձնել-չհանձնելու լիազորություն ՀՀ-ն չունի»:







































