Wednesday, 11 09 2024
11:50
Նավթի գները նվազել են- 10/09/24
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
«Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք». նախարար
ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը
Երևանում կանցկացվի Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում ամառային ճամբար ուղարկելու ծրագիրը կկրի շարունակական բնույթ
Հայաստանում ավտոճանապարհներն անցանելի են
Նույնն է, որ ես հիմա կանգնեմ ասեմ՝ ՔՊ-ն դեմ է ՀՀ անկախությանը․ Նազարյանի պատասխանը Ալեքսանյանին
10:40
Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին
Շատ դեպքերում չգիտենք՝ մեքենայի մեջ բենզին են լիցքավորում, թե դրա անվան տակ մի ուրիշ բան․ Թունյան
10:30
Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին
Մաքսիմում, ինչ դուք կարող եք անել՝ տեղավորելն ու տեղավորվելն է․ Ալեքսանյանը՝ դաշնակներին
Բելգորոդում բեռնատար գնացքը դուրս է եկել վագոններից
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
10:10
Կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուների բանավեճը
Հռոմի ստատուտը կառավարության համար բեռ է ավելորդ ճամպրուկի նման, որի պահելը խնդիր է
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն ԱՄՆ պետդեպի պաշտոնյանին մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը մասնակցել է հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։

ՀՀ պատվիրակությունը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակից, նախորդ օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հերթական սադրանքների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա իրավիճակը։

Մարկ Կամերոնն ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման հարցերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում