Յարոսլավլի օդանավակայանի մոտ վթարված ինքնաթիռում օտարերկրյա 11 քաղաքացիներ են եղել: Ինչպես հայտնում է BBC-ն` հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային ստորաբաժանման տարածած հայտարարությանը, ինքնաթիռի զոհերի թվում են Չեխիայի` 3, Ուկրաինայի և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող` 2, Գերմանիայի և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող ` 1 և Սլովակիայի, Շվեդիայի, Կանադայի, Լատվիայի ու Բելառուսի մեկական քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ այսօր Յարոսլավլի օդանավակայանում թռիչքի ժամանակ վթարի էր ենթարկվել Ռուսաստանի «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբի անձնակազմին Մինսկ տեղափոխող Як-42 ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվել է 45 մարդ, ողջ են մնացել 2-ը: Նրանց վիճակը ծանր է:
Life News կայքը հրապարակել է զոհերի ցուցակը և տեսանյութ տեղադրել պաշտոնական կայքէջում:










































