2023 թվականի հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունը նորից երկնիշ՝ 12,2 տոկոս աճ է գրանցել։ Սա նշանակում է, որ մեկ տարի երկու ամիս առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է դրականորեն ազդել մեր տնտեսության վրա, որ Ռուսաստանից գումարների մեծ հոսքը դեռ պահպանվում է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հետ:
Պատգամավորը տնտեսական աճի մեջ մեծ դեր է տալիս ՀՀ եկած ռելոկանտներին և նրանց դերին:









































