Վաշինգտոնում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։ Պետքարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններում «նշանակալի առաջընթաց են գրանցել»: Ըստ Բլինքենի, կողմերը վերջին օրերին բարդ հարցեր են քննարկել և առարկայական առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի հարցում։ Վերջնական համաձայնությունը կլինի պատմական և կբխի Հայաստանի ու Ադրբեջանի շահերից։ -Բանակցությունների տեմպը և կողմերի կառուցած հիմքը ցույց է տալիս, որ մոտենում ենք համաձայնությանը։ Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց Ամերիկան այստեղ է` օգնելու մեր ընկերներին, որպեսզի հասնեն վերջնագծին,- նշել է Բլինքենը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Օլեգ Սահակյանի հետ: