Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հենց նոր Վաշինգտոնում ավարտվեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այն տևեց չորս օր:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի շուրջ ինտենսիվ, չափազանց կարևոր բանակցությունները դեռ պետք է շարունակվեն:
Առանցքային հարցերի շուրջ դեռևս մնում են իրար բացառող դիրքորոշումներ, դրանց վերաբերյալ կողմերը կրկին կվերադառնան բանակցային սեղանին:
Այս երկխոսությունը երկու կողմերը կարևոր և նշանակալից են համարում:
Ինչպես և սպասվում էր որևէ փաստաթուղթ այս հանդիպման արդյունքում չի ստորագրվել:








































