Թուրքիան իր ռազմարդյունաբերական արտադրանքի կարիքների 80%-ը ծածկում է ներքին միջոցներով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Թուրքիան ի վիճակի է սեփական արտադրությամբ ապահովել իր զինված ուժերի կարիքների 80%-ը՝ կախված չլինելով որևէ մեկից», – ասել է Աքարը։ Աքարը վստահեցրել է, որ այս միտումը կշարունակի աճել։