Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Իշխանության մետաստազները բանակում

Գաղտնիք չէ, որ հայկական բանակը քաղաքականության գործիք է իշխանության ձեռքին, որը գործի է դրվում քաղաքական հակառակորդներին սաստելու կամ սանձելու նպատակով: Հետևաբար, միանգամայն տրամաբանական է, որ հայկական բանակը քաղաքական պրոցեսներին ենթակա կառույց է, որտեղ իրավիճակը պայմանավորվում է նաև այն իրողություններով, որոնք կան քաղաքական դաշտում, ներիշխանական դաշտում: Եթե բանակը լիներ իսկապես կանոնադրական կառույց, ապա երկրի ներքին քաղաքական պրոցեսները դրա վրա ազդեցություն չէին գործի, որովհետև բանակն իր հրամկազմով կկատարեր իր ամենօրյա պարտականությունները՝ անկախ ներքին քաղաքական իրավիճակից, որից բանակը, ի դեպ, զատված է սահմանադրորեն: Սակայն մեր բանակը կանոնադրական կառույց չէ, և ներքին քաղաքական պրոցեսները, այդ թվում՝ ներիշխանական խմորումները, ուղղակիորեն ազդում են բանակի վրա:

Այն ողբերգական իրադարձությունները, որոնք վերջին ամիսներին ուղղակիորեն ողողել են բանակը, նաև երևի թե հենց նման իրողությունների հետևանքն են: Բանակը անկայուն, ցնցումային վիճակում է հայտնվել, որովհետև անմիջականորեն կախվածության մեջ է դրվել քաղաքական պրոցեսներից, բանակի գեներալիտետը սերտորեն առնչվում է քաղաքականություն-բիզնես արատավոր մեխանիզմին, իր շահերն ու հետաքրքրությունները, իր անվտանգությունը որոնում է հենց այստեղ՝ բանակային իր գործով զբաղվելու փոխարեն: Արդյունքում մենք ունենում ենք այն ցնցումային իրավիճակը, որ այսօր կա բանակում: Եվ այս իրավիճակը նաև վկայում է այն ցնցումային իրողությունները, որ կան արտաքինից հանգիստ թվացող քաղաքական կյանքում և ներիշխանական փոխհարաբերություններում: Երևի նաև այս պատճառով է, որ իշխանությունն ամեն կերպ խուսափում է բանակում առկա իրավիճակին հստակ արձագանքելուց, հասարակական տրամադրություններում, հասարակական մտահոգություններում և բուռն քննարկումներում համակողմանիորեն ներգրավվելուց, պատասխաններ տալուց: Հետևանքը` ողբերգություն ողբերգության հետևից:

Ըստ ամենայնի՝ բանակում այսօր մենք տեսնում ենք Հայաստանում իշխանության ձևավորման գործի երերուն ընթացքի արձագանքները, մետաստազները, որոնք պարբերաբար զգալ են տալիս այս կամ այն համակարգում, այդ թվում՝ և բանակում: Եթե կառույցը էական ներգրավվածություն ունի իշխանության վերարտադրության և պահպանման գործում, ապա այն չի կարող իր վրա չզգալ ներիշխանական այն լուրջ դիմակայությունները, ներքին այն հակադրությունները, որոնք կաթվածահար են անում պետական կառավարման համակարգը և երկիրը, այդ թվում՝ բանակը, զրկում առողջ իմունային համակարգից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում