Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Ֆրանսիայի հայկական ազդակն Իրանին

Ֆրանսիայի արտգործնախարարի Հայաստան այցի թերևս ամենանշանակալի հանրային հայտարարությունը կամ նորությունն այն էր, որ Փարիզը Հայաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունում հիմնում է ռազմական կցորդի ինստիտուտը: Իհարկե, խոշոր հաշվով սա էլ ամբողջապես նորություն չէր, քանի որ տարբեր խորհրդապահական խողովակների միջոցով այդօրինակ մտադրության մասին տեղեկությունները ունեին որոշակի հանրայնացում: Անկախ ամեն ինչից, սա իհարկե ուշադրության արժանի ազդակ է, որը անկասկած ունի ռեգիոնալ ընդգրկում: Չի կարող չունենալ, քանի որ հայ-ֆրանսիական շատ, թե քիչ հագեցած պաշտպանական գործակցության համար անհրաժեշտ է լոգիստիկա:

Իսկ դա ապահովում է երկու սուբյեկտ՝ Վրաստան և Իրան: Հետևաբար, Հայաստանի ուղղությամբ իր պաշտպանական ուշադրությունը մեծացնելու հանգամանքը խորհրդանշականից գործնականի վերածելու համար Ֆրանսիան պետք է կարողանա համարժեք աշխատանք կատարել Վրաստանի և Իրանի հետ: Ինչու՞ ոչ նրանցից լոկ մեկի: Որովհետև, նախ, ժամանակակից հարաբերություններում մեկը վաղուց դարձել է խիստ հեղհեղուկ հանգամանք, և դրանից բացի, եթե դիտարկենք մեկի պարագան, ապա այստեղ բնականաբար առանցքային կդիտվի Վրաստանը՝ զուտ աշխարհագրական իմաստով, սակայն Թբիլիսին քաղաքական և աշխարհաքաղաքական կշռի իմաստով գտնվում է մի շարք այլ ազդեցությունների ներքո, հետևաբար ենթադրվում է առավել բարդ աշխատանք և այսպես ասած հուսալիության առավել բարդ աստիճան:

Այդ իմաստով, որքան էլ չհնչի տարօրինակ, Ֆրանսիայի գործողությունը կամ մտադրությունը ենթադրելու է էական աշխատանք Իրանի հետ: Եվ այդ համատեքստում, Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնայի թե Հայաստան այցն ու այդ ընթացքում այցելությունը Ջերմուկ, թե Հայաստանում դեսպանատանը պաշտպանական սեգմենտի ձևավորման մտադրության պաշտոնական բարձրաձայնումը ուշադրության է արժանի Հայաստան այցն նախորդած շաբաթների ընթացքում նույն Կատրին Կոլոնայի և Իրանի արտգործնախարարի հանդիպման ֆոնին, ու թերևս դիտարկելի է դրա հետագծում: Իսկ հանդիպումը տեղի ունեցավ Չինաստանում՝ ապրիլի սկզբին, ուր պաշտոնական այց էր կատարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ այցի ընթացքում էլ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հանդիպեց այդ ժամանակ Չինաստանում գտնվող Իրանի արտգործնախարարի հետ: Կասկածից վեր է, որ հանդիպման հարցում իր որոշակի դերն ունեցել է նաև Պեկինը:

Կովկասում իր շահերի պաշտպանության պատրաստակամությունը հավաստանշող Փարիզը այդ կերպ թերևս նաև արձանագրում է իր պատրաստակամության առարկայականությունը ավելի լայն համատեքստում, նվազագույնը Իրանի հետ, հաշվի առնելով այն ընդհանուր հետաքրքրություններն ու մոտեցումները, որ կա Կովկասի սահմանների անփոփոխելիության հարցում, որի առանցքում բնականաբար Սյունիքի հանգամանքն է: Եվրոպայի առաջատարության կարգավիճակը պահպանելու ռազմավարական խնդիր հետապնդող Ֆրանսիայի համար այդ հանգամանքը ունի էքզիստենցիալ նշանակություն, քանի որ Կովկասում այդ առնչությամբ ստատուս-քվոյի որևէ փոփոխություն իր շղթայական ազդեցության վերջնականապես փլուզելու է եվրոպական անվտանգության այն պատկերացումները, որ ունի և բարձրաձայնում է Փարիզը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում