Sunday, 16 06 2024
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում

Թուրքիան մեր նկատմամբ թշնամանք դրսևորելու առիթը բաց չի թողնում. օդային տարածքում թռիչքների արգելումն ու ԱԳ հայտարարությունն իրար հետ կապ ունեն

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրումը Երևանում։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, հետաքրքրասերներ ու վրիժառուների սերունդները: Արտգործնախարարության կողմից տարածվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվել է. «Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև ժամանակաշրջանի ադրբեջանցի պաշտոնյաների և անգամ որոշ հայկական ծագումով օսմանցի քաղաքացիների դեմ իրականացված սպանությունները կատարողներին»։

Թուրքիայի ԱԳՆ-ն, հայ վրիժառուների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը որակել է որպես սադրիչ գործողություն. «Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի ոգուն, որևէ կերպ նպաստ չեն բերելու տարածաշրջանում մնայուն և շարունակական խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ճիշտ հակառակը՝ բացասաբար են ազդելու կարգավորման գործընթացի վրա»։ Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության պարագլուխներին ոչնչացրած հայ վրիժառուների ժառանգները:

Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ պատժելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Այս հաղորդագրության ֆոնին, անակնկալ կերպով, Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ « Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշել է, որ
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները չեղարկումը իրականացրել են առանց նախօրոք իրազեկման՝ ավիաընկերությանն ու ուղևորներին կանգնեցնելով փաստի առաջ։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ այս իրադարձություններն իրար հետ կարող են կապ ունենալ, բայց նաև նշում է, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը պետք է պատասխան հաղորդագրությամբ հանդես գար՝ շեշտելով, որ իր ինքնիշխան երկրում իրավունք ունի դնել այն արձանը, որը կցանկանա.«Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից չի հրաժարվել, ընդ որում՝ այն աստիճանի թշնամական, որ բացարձակ ոչ մի առիթ բաց չի թողնում։ Իրենք ղարաբաղյան 44 օրյա պատերազմին մասնակցելու համար մեզանից թույլտվություն վերցրե՞լ էին, թե՞ Սիրիայից վարձկան ահաբեկիչներին այդ պատերազմում ներգրավելու թույլտվություն էին  վերցրել։ Ընդ որում՝ բոլորովին անհամաչափ գործողություններ էին, էլ չեմ ասում Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որ վերջնական ավարտին հասցնի 1915 թվականին երիտթուրքերի  կիսատ թողած գործը։ Պուտինի հետ համաձայնության գալով, ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն անելու հարցում՝  մեզանից թույլտվություն խնդրե՞լ են։ Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է հայտարարություն տարածի՝ դատապարտելով Անկարայի հայտարարությունն ու հիշեցնելով նրանց արած չարագործություններից գոնե մի երկուսը։ Դիվանագիտական էթիկայի կանոններին համապատասխան հայտարարությունը ես այս դեպքում խիստ անհրաժեշտ եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանը համարում է, որ Թուրքիան այսպիսով անցնում է լիկտիության բոլոր սահմանները.«Իմ երկրում արձան եմ տեղադրում, որևէ մեկին վնաս տալի՞ս եմ, իսկ իրենք եկել ու սպանել են պատերազմի ժամանակ, մի ողջ մատաղ սերունդ են գլխատել։ ԱԳՆ-ն չպետք է հապաղի։ Եթե ճիշտ է, որ Փաշինյանը «պատվո մատյանում» ցեղասպանություն բառի փոխարեն գրել է Մեծ եղեռն, ապա իրենք նման լկտիության իրավունք կստանան»։

Ինչ վերաբերում է Թուրքիայի օդային տարածքում թռիչքներն արգելելու որոշմանը, ապա ըստ մեր զրուցակցի, ուղիղ կապ չկա, բայց անշուշտ ունի քաղաքական ենթատեքստ. «Թուրքիան իր թշնամանքը դրսևորելու ոչ մի առիթ բաց չի թողնում։ Սա էլ հերթական հարմար առիթն է՝ ընտրությոններից ընդառաջ նման մի քայլ անել։ Թուրք  ժողովուրդը  մեծամասամբ թշնամաբար է տրամադրված։ «Մեծ ջարդ», «թուրի ավելցուկ», «1915-ի մորթ» հայտարարությունները, որ տարածվել են թուրք ժողովրդի մեջ՝ հենց այնպես չի արվել։ Ասում են՝ պետությունը թաքցրել է ժողովրդից ճշմարտությունը, իսկ այդ արտահայտությունները որտեղի՞ց է տարածվել ժողովրդի մեջ։ Այդ նույն ժողովուրդն է մասնակցել հայերի ջարդերին ու հորինել նման արտահայտություններին, հենց այդպես նման բաներ չեն լինում»,-եզրափակեց Չաքրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում