Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Եվրամիությունում ընդունել են Վրաստանի հաջողությունները բարեփոխումների անցկացման գործում

Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բազմաթիվ առանցքային բարեփոխումների հարցում: Այս մասին ասվում է Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպումից հետո Եվրոպական Միության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Խորհրդի տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները ճաշի սեղանի շուրջ ոչ պաշտոնական զրույց են ունեցել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հետ՝ «հատուկ ուշադրություն հատկացնելով Վրաստանի եվրոպական հեռանկարին և նրա ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությանը»։

«Քննարկումը հաստատեց, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բազմաթիվ առանցքային բարեփոխումների հարցում և ընդգծեց, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և անկախ պետական ​​ինստիտուտները կարևոր տարրեր են ԵՄ-ին միանալու ձգտող յուրաքանչյուր երկրի համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիության խորհուրդը 2022 թ.-ի հունիսին ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել այդ երկրին ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները։ Այդ պայմանների թվում են բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, մեդիամիջավայրի բարելավումը, դատական ​​համակարգի լիակատար անկախության ապահովումը և այլն։ Նույն օրը որոշում է ընդունվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Աշնանը կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատման հաշվետվությունը, որի հիման վրա 2023 թ.-ի վերջին Եվրոպական Միության խորհուրդը կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վրաստանը Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին սպասում է ամռանը, իսկ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարվա վերջին։

Sputnik գործակալության վրացական ծառայությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց ԵՄ-ի հրաժարվելը Թբիլիսիում որակել էին որպես քաղաքական որոշում՝ հայտարարելով, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի պահանջների մեծ մասը և ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան Ուկրաինան և Մոլդովան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում