Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ-ի Տեխաս նահանգում եղանակային շոգ պայմանների պատճառով առաջացած հրդեհների զոհ է դարձել 4 մարդ, ավելի քան 1000 տուն այրվել է: Նահանգի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրդեհի 180 օջախ: Ամենամեծ վնասը հասցվել է Տեխասի կենտրոնում գտնվող Բեստրոփ նահանգին: Լուրջ վնասներ են կրել հարևան մի քանի շրջաններ: Ընդհանուր առմամբ, այրվել է 13 հազար հեկտար անտառ: Այս տարի նահանգի տարածքում գրանցվել է մի քանի հազար բռնկման դեպք, այրվել է մի քանի հարյուր հազար հեկտար տարածք: