«Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը, Սլովակիային հաղթելով, ոչ միայն մեծացրեց խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու իր հնարավորությունը, այլև հեշտացրեց Ռուսաստանի ընտրանու՝ B խմբից առաջին տեղով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու գործը:
Спасибо, Армения! Феноменальная победа сборной Армении в Словакии оставила Россию в лидерах группы (Շնորհակալություն, Հայաստան. Հայաստանի հավաքականի ֆենոմենալ հաղթանակը Սլովակիայում Ռուսաստանին թողեց առաջին տեղում). այսպես է վերնագրված ռուսական հեղինակավոր Советский спорт մարզական թերթում Հայաստան-Սլովակիա հանդիպման մասին հոդվածը:
Հոդվածի հեղինակը մանրամասն վերլուծում է հանդիպումը` հատկապես ուշադրություն դարձնելով Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Ռոման Բերեզովսկու և Յուրա Մովսիսյանի խաղի վրա: Ինչպես նաև շեշտվում է, որ Հայաստանի հավաքականը հաղթանակով անհավանական նվեր մատուցեց Ռուսաստանին և մեծացրեց B խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: