Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց կարող ենք արձանագրել, երբ ձեռք բերված պայմանավորվածությունները սկսեն գործել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը ենթադրում է սահմանափակ շրջանակ․ «Թուրքիան հայ-թուրքական գործընթացը ձգում է․ արմատական փոփոխություններ առաջիկայում չեն լինի: Սահմանի բացումը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Թուրքիան երկար ժամանակ կխաղարկի հայ-թուրքական գործընթացը»: