Հայկական կողմը չպետք է զարմանա Ալիևի հայտարարություններից, նրա նպատակը Հայաստանի ոչնչացումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով՝ պետք չէ խոսել էթնիկ զտումներից, ռուս-թուրքական տանդեմը շարունակում է 1915-ի եղեռնը․ «Պետք չէ զարմանալ Ալիևի հայտարարություններից, պետք է պատրաստվել պատասխանի: Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն փոխվել, մենք պետք է պատրաստ լինենք պատասխանի: Ալիևի հայտարարությունը պետք է հասցնել ՄԱԿ ԱԽ»: