Wednesday, 15 05 2024
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փաշինյանի հայտարարությունը ողջունելի է. այս բարդ պայմաններում Հայաստանը գալիս է աջակցելու Սիրիային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սիրիայի հայ ավետարանական եկեղեցու նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանը

 Վերապատվելի՛, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Նա նշել է, որ Հայաստանը հաստատակամ է Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին։ Ի՞նչ աջակցություն կարող է Հայաստանը ցուցաբերել Սիրիային։

Շատ բարձր եմ գնահատում Փաշինյանի այս հայտարարությունը, որ չնայած այս նեղ օրերին և դժվար պայմաններին, երբ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն իր շրջափակման մեջ մեծ դժբախտությունների առաջ են կանգնած, և մարտահրավերները, որոնք մնայուն կերպով մեզ համար շատ ճակատագրական կարող են լինել, Հայաստանը գալիս է աջակցելու Սիրիային, և սա առաջին անգամը չէ։ Հայաստանն իր մարդասիրական խմբի միջոցով տարբեր օգնություններով Սիրիայի ժողովրդի դժվարությունները որոշակիորեն թեթևացնելու նախաձեռնություններով է անցյալում հանդես եկել, և իր հանձնառությունն է շարունակում այսօր Անկախության առիթով։ Անկախությունը մշակույթ է, այն անկյունադարձային, ազգային ճանաչման, ինքնության վերականգնման շատ կարևոր որոշում է։ Եվ Սիրիան անկախության տոնակատարությունների ժամանակ անում է հայտարարություններ և ժողովրդի կողքին մնալու հանձնառություն է ցուցաբերում: Այստեղ Հայաստանը գալիս է աջակցելու Սիրիային։ Եվ մենք մեծ հպարտությամբ ենք ողջունում այս քայլը։

Համայնքային կյանքը որքանո՞վ է հնարավոր վերականգնել։

Համայնքային կյանքը այս օրերին, մանավանդ հետերկրաշարժի հանգրվանին բավական դժվար վիճակում է, որովհետև դեռ բնակարանաշինության ծրագրերն ամբողջական դրվածքի մեջ չեն, և այդ ամենի կողքին տնտեսական սարսափելի կացություն է։ Ընդհանրապես, տնտեսական անկումային վիճակում ժողովուրդը իր օրապահիկը ապահովելու և կյանքի շարունակականությունը երաշխավորելու ամենատարրական կարիքներն ապահովելու մեծ դժվարության առջև է։ Եկեղեցիներն այսօր մեծ ներդրում ունեն։ Հայ ավետարանական եկեղեցին Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ կաթողիկե, Հայ առաքելական եկեղեցին փորձում են ժողովրդի կողքին լինել, իսկ ժողովուրդն իրեն վիճակված այս դժբախտ իրականության մեջ փորձում է ելք որոնել և իր կյանքը շարունակել։ Անշուշտ, զարմանալի կարող է թվալ, բայց մշակութային, կրթական կյանքը շատ եռուն է և խանդավառ մթնոլորտ կա ժողովրդի մոտ, որովհետև Հալեպը՝ իբրև մայր գաղութ, իր մեջ ունի ամեն տեսակի կենսունակ և առկա հայապաշտպան մարմիններ։ Հետևաբար, հավատում ենք, որ Հալեպը՝ որպես մայր գաղութ, պետք է շարունակի բաբախել ընդհանուր հայության սրտի մեջ, և դա պետք է ունենա իր շատ դրական անդրադարձը ընդհանրապես սփյուռքյան հայության դրվածքի մեջ։

Որքանո՞վ է նոսրացել հայկական համայնքը։

Սկսած պատերազմի ժամանակահատվածից համայնքը սկսեց նոսրանալ և այդպես մնաց։ Նոր նոսրացումներ չունենք։ Ասել,  որ երկրաշարժի ժամանակ պակասեց բնակչությունը, այդպես չէ։ Ավելին, ժողովուրդն ավելի պինդ է կանգնած, կողք կողքի գնալու և իր ազգային ընթացքը շարունակելու։ Իհարկե, ասել, որ նույն թիվն է, այդպես չէ, քանի որ պատերազմի ժամանակ շատ պակասեց հայությունը։ Իբրև Սիրիայի քաղաքացիներ նրանք հավատարմորեն շարունակում են կատարել իրենց պարտականությունը: Ես հավատացած եմ, որ այս խմորումը պետք է ունենա իր բարերար ազդեցությունը հետագա սերունդների վրա։ Մեր համայնքային, մշակութային, կրթական կառույցները պետք է հոգածության կենտրոն դառնան և ամեն տեսակի խնամք իրականացնեն, քանի որ այստեղ է սերունդների կրթման ամենասուրբ պարտականությունը կատարվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում