Իրանական Aran լրատվական կայքի հաղորդմամբ՝ ՌԴ էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, հայտարարել է, որ շուտով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն մոտ օրերին այցելելու է Իրան և մասնակցելու է Բուշեհրի ատոմակայանը շահագործան հանձնելու արարողությանը: Հիշյալ աղբյուրի հավաստմամբ՝ Բուշեհրի ատոմակայանը շահագործման հանձնելու արարողությանը մասնակցելը Շմատկոյի աշխատանքային օրակարգում է հայտնվել:
Թեև ռուսական աղբյուրը Բուշեհրի ատոմակայանի շահագործման արարողության հստակ օր չի նշում, բայց Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով հրապարակված լուրին, հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, Բուշեհրի ատոմակայանի նախնական շահագործման հանձնելուն նվիրված արարողությանը կմասնակցի ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն:
Նախապես իրանական կողմը լուրեր էր տարածել, որ Բուշեհրի ատոմակայանի շահագործման արարողությանը ներկա կլինեն ՌԴ նախագահը կամ վարչապետ, բայց, ինչպես ռուսական աղբյուրն է նշել, այդ արարողությանը մասնակցելու պարտականությունը հանձնվել է էներգետիկայի նախարարին:











































