Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականից կրած պարտության մեջ իրեն է մեղադրում:
«Շնորհավորում եմ մրցակցին հրաշալի խաղի համար, հատկապես երկրորդ խաղակեսում: Մենք այնքան էլ վատ չխաղացինք, բայց առանց գոլ խփելու հնարավոր չէ հաղթանակ տոնել: Հայաստանի հավաքականն ավելի շատ ուժ էր խնայել, ինչը հստակ երևաց երկրորդ խաղակեսում: Պարտության համար ես եմ մեղավոր. Իռլանդիայի հետ խաղից հետո չէի կարողացել վերականգնել թիմը:
Մեր խմբում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, սակայն մենք արդեն ֆավորիտ չենք: Այժմ ֆավորիտ կարելի է համարել Ռուսաստանին և Իռլանդիային: Հայաստանը նույնպես հնարավորություն ունի երկրորդ տեղը զբաղեցնելու: Մենք պարտավոր ենք հաղթել վերջին երկու հանդիպումներում»,- Վլադիմիր Վայսի խոսքերն է մեջբերում sportal.sk-ն։









































