Wednesday, 15 05 2024
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

Այս պահին հեշտ և արագ ներդրումներ ներգրավելու հնարավորություններ արդեն չկան, սպառված են

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը:

 Պարոն Քթոյան, 2022թ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1մլն դոլար` կազմելով ՀՆԱ 5.12%։ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ կառավարության թիրախն է 2026-ին այդ ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ին 6%-ի: Ձեր կարծիքով որքանո՞վ է սա իրատեսական և արդյոք այդ ուղղությամբ տեսանելի աշխատանքներ իրականացվո՞ւմ են:

Իրատեսականությունը պետք է դիտարկել այն միտումներով, որոնք առկա են: Եթե մենք փորձում ենք ուսումնասիրել իրական հատվածում ներդրումների բացվածքը ըստ ոլորտների, ապա տեսնում ենք, որ այստեղ ոչ մի նոր բան չի ավելացել այն առումով, որ ուղղակի ներդրումները գլխավորապես կլանում են այն ոլորտները, որոնք միշտ էլ համեմատաբար ավելի գրավիչ են եղել ներդրումների համար: Այստեղ խոսքն առաջին հերթին էներգետիկ ոլորտի և հանքագործության մասին է: Ճիշտ է, այս տարի նախորդ տարիների համեմատ անշարժ գույք շուկայում ներդրումային ակտիվությունը շատ ավելի մեծ է, բայց դա կարելի է բացատրել 1-2 գործոնով, որոնք երկարաժամկետ դերակատարում չունեն: Իսկ այն ոլորտները, որոնք տնտեսության կայուն աճի համար կարող էին նախադրյալներ ստեղծել, դրանց ներդրումային գրավչությունը, դատելով ներդրումների վերաբերյալ հրապարակված թվերից, այդքան էլ բարձր չեն: Այստեղ ես չեմ կարող գնահատական տալ նախարարի ասածին, համենայնդեպս, նախադրյալները, որոնք այդ թիրախը կիրագործեն, ինձ համար տեսանելի չեն:

Ուղղակի ներդրումների վր անվտանգության խնդիրներն ի՞նչ ազդեցություն են ունենում:

Զարգացող տնտեսություններում ներդրողների շրջանում արվող հարցումները ցույց են տալիս, որ ներդրումներ անելու որոշումների կայացման հիմքում ներդրումների անվտանգային ասպեկտն էական է: Այստեղ ռիսկեր կարող է ստեղծել թե երկրի ընդհանուր անվտանգության միջավայրը, և երկրի զարգացման ոչ բարձր մակարդակը, որը ևս ներդրումների անվտանգության առումով սպառնալիքներ է պարունակում՝ իրավական համակարգ և այլն: Այս առումով, եթե մենք ընդունենք, որ կա բարեփոխումների որոշակի արդյունք, կամ բարեփոխումներ իրականացնելու վճռականություն, պետք է նաև հաշվի առնենք, որ ներդրումների առումով այլ գործոններ ևս էական են կան, որոնք ներդրումային որոշումների ընդունման հիմքում են դրվում և կարևորվում են ներդրողների կողմից: Այս առումով Հայաստանը խնդրահարույց է: Օրինակ՝ կարևոր է շուկայի չափերը, ներդրողների զգալի մասը զարգացող տնտեսություններում ներդրումային որոշումների վրա ազդող գործոնների առաջին եռյակում նշում են շուկայի չափերը: Մեր շուկան փոքր է, և բնականաբար, դա ինքնին ներդրումների գրավչությունը նվազեցնող գործոն է:

Առհասարակ, Հայաստանը ներդրումային ինչպիսի՞ գրավչություն ունի աշխարհում և ո՞ր երկրների ներդրողներն են շահագրգիռ Հայաստանում ներդրումներ անել:

Այդ տեսանկյունից առաջին հերթին ռուսական կապիտալն է մեզ մոտ ներդրումներ արել և անում: Եթե մինչ այժմ կատարված ներդրումների զուտ հոսքերը դիտարկենք, ապա ՌԴ-ի մասնաբաժինը 40 տոկոսից ավելի է: Հաջորդիվ եվրոպական երկրներից, որոնք այդ ցանկում առկա են, իրենց մասնաբաժինը չի գերազանցում 10 տոկոսը: Այց դանկում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները: Այս երկրների մասնակցությունը Հայաստանում ներդրումների ծավալում չի գերազանցում 8 տոկոսը, միջինում 5 տոկոսի կարգի է: Սա պատասխանն է այն հարցի, թե որ երկրի կապիտալն է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերում ներդրումներ կատարելու հարցում:

Վերջերս ԵԱՏՄ-ում վճարման միասնական համակարգի վերաբերյալ որոշումներ կայացվեցին: Դա ի՞նչ ազդեցություն կունենա:

Չեն կարող ներդրումային պրոցեսները շեղվեն ընդհանուր առևտրի պրոցեսներից, որոնք տեղի են ունենում: Եթե Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը եռապատկվում է մեկ տարվա ընթացքում, դա նշանակում է առևտրի ինտենսիվացում, տնտեսական հարբերությունների խորացում, որի հիմքում բնականաբար, առևտրի պայմանների որոշակի հեշտացումն է: Բայց մյուս կողմից դա իր հետ նաև ներդրումների համար պարարտ հող է ստեղծում: Եթե քո առևտրի 0 տոկոսից ավելին ՌԴ-ի հետ է, դժվար է ակնկալել, որ ոչ ռուսաստանյան կապիտալը շատ մեծ ինտենսիվություն կամ ակտիվություն կցուցաբերի ներդրումներ կատարելիս:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունենում դոլարի և եվրոյի շարունակ անկումը։

Ամեն ինչ կախված է տարբեր գործոններից և կոնկրետ իրավիճակից։ Ավելի էական գործոններ կան, որոնք ազդում են մեր ներդրումային միջավայրի վրա։ Պետք է ընդունենք, որ այս պահին հեշտ և արագ ներդրումներ ներգրավելու հնարավորություններ արդեն չկան, սպառված են, ինչպես 10-20 տարի առաջ կար։ Ներդրողներին հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային օբյեկտներ չկան, և մեր շեշտադրումը պետք է լինի արտադրության գործոնների օգտագործմամբ և ներգրավմամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում