Կա ծրագիր` լիկվիդացնել հայկական պետությունը, նպատակը հայտարարված է` Երևանի խանության վերականգնումն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով` միջանցք տալով Ռուսաստանը ուզում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Արշակյանն անդրադարձավ նաև մաքսանենգության դեպքերին ու նկատեց. ««Ձենգի պախնուտ». մաքսային հանցագործությունը մեր քթից բերելու են, պետք է վերջ տալ ժուլիկությանը: Մենք ժուլիկություն ենք անում, եթե աջակցություն ենք հայցում Արևմուտքից, նրանց կանոնները պետք է հարգենք: Մաքսանենգությունը անհավատարմության նշան է, վստահելի գործընկեր չենք դառնա աշխարհի հզորների համար»:











































