Այսօր ԱԺ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Հավատարմագրման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախարարին հարց ուղղելով՝ նշեց. «Դուք ասացիք IT-ից 20 կազմակերպություն կա, ես չհասկացա այդ 20 կազմակերպությունից, որի սեփական արտադրանքի վաճառքի արդյունքում է հարկ առաջացել, թե՞ բոլորը եկամտահարկ վճարող են»:
Նախարարն արձագանքելով՝ նշեց. «Հայաստանում IT բիզնեսների կառուցվածքը սովորաբար այստեղ գիտահետազոտական կենտրոններ պահելն է, բայց պրոդուկտով վաճառքով զբաղվում են այդ ընկերությունների մայր ընկերությունները, որոնք սովորաբար գտնվում են ավելի բարենպաստ յուրիսդիկցիաներում: Այս դեպքում ես կարող եմ վստահաբար ասել, որ խոսքը միայն եկամտահարկի մասին է, քանի որ այս ընկերությունները միայն եկամտային հարկ վճարելով կամ համարյա միայն եկամտային հարկ վճարելով հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում, ակնհայտ է, որ այնտեղ 100-ից ավել աշխատակիցներ կան»:









































