Wednesday, 29 05 2024
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը
Ո՞ր ճանապարհներն են շարունակում փակ մնալ
Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի
Ադրբեջանը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին». Ալիև
Ո՞րն է նրանց ծրագիրը՝ ո՛չ սահմաններ, միա՛յն ճակատներ. մեր երազները մղձավանջ կդառնան
Սպասվում է կարճատև անձրև
Մեծ աղմուկը մեծ իրադարձության նշան չէ. սիրողական խաղ է՝ ես պրոֆեսիոնալ թատրոն եմ սիրում
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին. «Հրապարակ»
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. «Հրապարակ»
Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ. «Ժողովուրդ»
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան

Ադրբեջանը՝ հայտնի է, իսկ ի՞նչ ենք ուզում մենք

Ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանցիների սադրանքն և դրա հետևանքով ծավալված մարտական գործողությունը Հայաստանում բնականաբար առաջացրել են հանրային քննարկումներ, որոնց թվում նաև պարբերաբար դիտարկվողը, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Դրա շուրջ կառուցվում են տարբեր գնահատականներ, վարկածային սցենարներ, մեկնաբանություններ: Ըստ այդմ Ադրբեջանի որևէ գործողության կամ սադրանքի հետևում մեկը «նկատում» է իքսի, մյուսը՝ իգրեքի ականջները: Սա էլ գուցե ինչ որ առումով բնական է, թեև ակնհայտորեն՝ անարդյունավետ և ապակառուցողական, քանի որ հիմնականում ծավալվում է տեղեկատվա-քարոզչական այն քաոսի շրջանակում, որի վերաբերյալ էր նախորդ անդրադարձս: Իսկ այդ քաոսի ստվերում է մնում գլխավոր հարցը:

Իսկապես, շատ կարևոր է հասկանալ, արձանագրել, վերլուծել, թե ինչ է ուզում Ադրբեջանը, գնահատել իրավիճակն ու սադրանքների հնարավոր մոտիվները, սադրիչների աշխարհաքաղաքական շրջանակը և այլն: Բայց, այդ ամենից առաջ և այդ ամենից վեր է այդ գլխավոր հարցը՝ ի՞նչ է ուզում Հայաստանը, ի՞նչ ենք ուզում մենք որպես պետություն և որպես հասարակություն: Մենք ունենք մեր «ուզելիքը» հասկանալու խնդիր, թե որպես պետություն, պետականություն, թե որպես հանրային օրգանիզմ: Եվ այստեղ հարցը ամենևին մեկ բան «ուզելը» չէ, կամ նույն բանն «ուզելը» չէ:

Իհարկե, լայն իմաստով, առնվազն կանխավարկանիշային տրամաբանությամբ, բոլորս ուզում ենք մի բան՝ անվտանգ Հայաստանի հանրապետություն, անվտանգ Արցախ, զարգացող, պաշտպանված, կայուն, և այլն: Բայց, այդ ամենը հռչակագրային վերացականություն է, եթե չի ուղեկցվում իր շուրջ գոյություն ունեցող առարկայական և բովանդակային քննարկումներով, որոնք կարտացոլեն հանրային ու քաղաքական այս կամ այն խմբի հստակ դիրքորոշումների և հայեցակարգային մոտեցումների համայնապատկերը: Դա չկա, և դրա փոխարեն գերիշխում է կոնյուկտուրային հռչակագրայնությունը, որը գերազանցապես զգայականության հիմքով մանիպուլյատիվ խաղ է, որը լղոզում է Հայաստանի ցանկացած պատկեր, ընդ որում թե ներսից, թե դրսից:

Ի դեպ, դա առնվազն մեկն է այն ամենից, ինչ ուզում է, կամ կուզի Ադրբեջանը: Ավելին, կասկածից վեր է, որ սադրանքների ծրագրումը և հրահրումը Բաքուն իրականացնում է նաև այդ հանգամանքին առնչվող հաշվարկներով, ներառյալ և այն, որ որքան հաճախակի է ի ցույց դրվում Հայաստանում գոյություն ունեցող լղոզված պատկերը, այդքան առավել բարձրանում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության միջազգային դերակատարների «լոյալության» հավանականությունը: Այդպիսով, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, մեծ հաշվով զգալիորեն պարզ է վաղուց: Անորոշության ու լղոզվածության դաշտում է այն, թե ինչ ենք ուզում մենք ինքներս, և ոչ թե Ադրբեջանից, այլ նախ և առաջ հենց ինքներս մեզանից, հետո մեր արտերկրի գործընկերների հետ աշխատանքից, ինչի արդյունավետ հանրագումարն է, որ մեզ թույլ կտա մեր պատկերացումների և ակնկալիքների տրամաբանությամբ կառավարելի դարձնել Ադրբեջանի վարքագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում