Wednesday, 15 05 2024
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում

Ղազախստանը ծրագրում է ավելացնել նավթի մատակարարումն Ադրբեջանի տարածքով

Ղազախստանը ծրագրում է ավելացնել նավթի մատակարարումն Ադրբեջանի տարածքով։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո բանակցությունների ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։

Ղազախստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։

Ըստ Տոկաևի՝ առաջնահերթ խնդիր է համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացումը։

«Մեր պայմանավորվածությունների օգնությամբ այս տարի ղազախական նավթի առաջին խմբաքանակն ուղարկվել է Ադրբեջանի տարածքով։ Հաջորդ քայլը մատակարարման ծավալների մեծացումն ու երկարաժամկետ, կայուն բնույթ տալն է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն կհայտնեմ Ադրբեջանի առաջնորդին այս կարևոր նախաձեռնություններին ցուցաբերած անձնական աջակցության համար»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Իր հերթին, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ղազախ գործընկերոջ հետ քննարկել է Միջին միջանցքով բեռնափոխադրումների ավելացման ժամանակացույցը։

«Մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունները ամուր հիմք են մեր համագործակցության հետագա զարգացման համար։ Այսօր մենք այն լրացնում ենք կոնկրետ բովանդակությամբ, և այն որոշումները, որոնք կայացվել են Բաքվում օգոստոսին, արդեն իրականացվում են։ Ինչպես նշել է նախագահ Տոկաևը, դրանց թվում են ղազախական նավթի տարանցման մեկնարկը Ադրբեջանի տարածքով, մեր երկրների տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ինտեգրման լուրջ աշխատանքի սկիզբը՝ Միջին միջանցքի հնարավորությունների լիարժեք իրականացման համար։ Այսօր մենք քննարկել ենք Արևելք-Արևմուտք երթուղու բեռնափոխադրումների ավելացման կոնկրետ թվեր և կոնկրետ ժամանակացույց, և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել ենք մոտ ապագայում աշխատել այդ բոլոր հարցերի շուրջ»,- ասել է Ալիևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում