Wednesday, 17 06 2026
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Կառավարությունը խոշոր օլիգարխների խղճուկ սպասարկողի դերում է այսօր

«Fitch-ի գնահատականը, ըստ էության, Հայաստանի համար միջակ է: Երբ փակագծերը բացում ենք, անհանգստությունները ավելի մեծ են, քան կայուն զարգացման մասին սպասումները»,- այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Գնահատականը տրվել է ինչ-որ ցուցանիշների ամբողջականության հիման վրա, այն էլ ծրագրային ցուցանիշների, այն ծրագրերի, որոնք այսօր հրապարակված են, և որոնցով Հայաստանը պետք է առաջ գնա: «Այդ ծրագրերը իրականություն կդառնան, թե ոչ կամ ինչ հետևանքներ կունենան՝ դա այս գնահատականը չէր կարող հաշվի առնել: Գալով իրողությանը` մենք գործ ունենք բավական բարդ խնդիրների հետ, որոնց լուծման եղանակները դեռ նախանշված չեն, Հայաստանը չի վերապրել ճգնաժամը: Հայաստանը դեռ գտնվում է ճգնաժամի մեջ, մենք կարող ենք համարվել ճգնաժամից դուրս եկած, երբ վերականգնված լինի նախաճգնաժամային վիճակը»,- շարունակեց Բագրատ Ասատրյանը:

Ավելին՝ կան խնդիրներ, որոնք այսօր էլ բացասական զարգացումներ են ապրում. դրանք հիմնականում սոցիալական դաշտին վերաբերող խնդիրներ են: Բ. Ասատրյանի խոսքով, գործ ունենք բավական բարձր գնաճի հետ, որն առավելապես խփում է սոցիալապես թույլ պաշտպանված խմբերին: Գործ ունենք արտագաղթի հետ, այսինքն` երկրի քաղաքացիները չեն կարողանում իրենց ապագան տեսնել մեր երկրում: Սրանք իրական գնահատականներն են մեր տնտեսության, սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ:

Այն հարցին, թե ինչքանո՞վ է կարևորվում Fitch-ի գնահատականը ՀՀ համար, ԿԲ նախկին նախագահը պատասխանեց.

«Ընդհանրապես միջազգային այսպիսի կազմակերպությունների գնահատականները ՀՀ համար մեծ դեր և կարևորություն չունեն: Հայաստանը մի երկիր է, որը շատ կառույցների ուշադրությունից հեռու է: Ցավոք, տնտեսական աշխարհում Հայաստանը ավելի նեգատիվ բնութագրերով է առանձնանում: Բայց BB- գնահատականը վատ չէ, պարզապես բիզնեսը ղեկավարվում է այլ կանոններով: Իրական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, դրանց լուծման եղանակները, ձևերը նախանշված չեն: Մեր այսօրվա համակարգը, ամբողջությամբ վերցրած, նույն անարդյունավետ համակարգն է, 3-4 հոգի թելադրող դիրքերը գրավել են, կառավարությունը խոշոր օլիգարխների խղճուկ սպասարկողի դերում է այսօր»:

Հիշեցնենք, որ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում