Wednesday, 15 05 2024
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը

Հայաստանը, ԱՄՆ վարժանքներն ու ՌԴ «վախերը»

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում նախ հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի` առաջիկայում կայանալիք «Defender 2023» բազմազգ զորավարժության մասնակիցների շարքում էր նաև Հայաստանը։ Ավելի ուշ սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունից դուրս եկավ Հայաստանը։ Այդ առնչությամբ լրատվամիջոցների հարցին Հայաստանի ՊՆ խոսնակը արձագանքել է, որ Երևանը ծրագրում է մասնակցել ԱՄՆ եվրոպական հրամանատարության կազմակերպելիք երկու այլ վարժանքների`  2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: Հարցը սակայն, թե ինչու է Հայաստանի անունը հայտնվել, իսկ հետո հանվել, մնում է բաց։

Եվ սա երկրորդական հարց չէ, քանի որ այն բոլոր դեպքերում առաջացնում է տեղեկատվական ալիքներ, որոնք խթանում են տարբեր քաղաքական շահարկումներ ու խաղարկումներ։ Եթե տեղի ունեցածը թյուրիմացություն է, ապա ո՞վ է դրա պատասխանատուն, Հայաստանու՞մ է, թե՞ ԱՄՆ-ում։ Եթե տեղի ունեցածը քաղաքական ցածրորակ կոմունիկացիայի հետևանք է, ապա դարձյալ պետք է լինի պատասխանատու, քանի որ բոլոր դեպքերում այդ ամենը ազդում է Հայաստանի պետական քաղաքական վարկի վրա։ Ինչ վերաբերում է բուն մասնակցության խնդրին, ապա այստեղ առանցքային արձանագրումը թերևս այն է, որ Հայաստանն իհարկե պետք է ձգտի առավել սերտ գործակցել եվրաատլանտյան անվտանգային բևեռի հետ, որը անխոս առաջատարն է այդ հարթությունում, հետևաբար ունի ահռելի փորձ, որը անհրաժեշտ է հատկապես խորքային համակարգային արդիականացման հրամայական ունեցող հայկական ԶՈւ համար։

Միաժամանակ, ուզենք, թե` ոչ, պարտավոր ենք հաշվի առնել Ռուսաստանի զգայունության հանգամանքը, հետևաբար զուգահեռ ինտենսիվ աշխատել այդտեղ Մոսկվայի համար կենսական վախեր թույլ չտալու ուղղությամբ։ Հայաստանին բազմավեկտոր արտաքին-անվտանգային քաղաքականությունը պետք է եղած անկանխատեսելի համաշխարհային միջավայրում մեզ` ներառյալ Արցախին սպառնացող ռեգիոնալ ռիսկերը կառավարելու, այլ ոչ թե նոր ռիսկեր ավելացնելու համար։ Այո, ի տարբերություն մեկ,  երկու, երեք տասնամյակ առաջ եղած միջազգային իրադրության, այսօր բազմավեկտորության խիստ բարակ լարի վրայով քայլելն առավել քան բարդ է, բայց էլ ավելի անհրաժեշտ։ Հենց դա է, որ Հայաստանը կառավարող ուժից պահանջում է քաղաքական խիստ լրջմտություն և հմտություն, Հայաստանի անվտանգային կենսական հրամայականները համաշխարհային պատերազմի կողմերին համոզիչ և փաստարկված ներկայացնելու, ըստ այդմ երկդիմի խաղի կամ առավել ևս ճամբարափոխության կամ վեկտորափոխության անհարկի և վտանգավոր մեղադրանքների, շահարկումների որևէ հիմք և առիթ չտալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում