Պլանավորված գործընթացներ են, Արցախի և Հայաստանի քաղաքացիները տեղյակ չեն և հայտնվում են բարդ իրավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է այս ճանապարհով հասնել սահմանին ՀԱՊԿ-ի ներկայության. «Ինչու ՀԱՊԿ խաղաղապահներ, ոչ թե ԶՈՒ. Ռուսաստանը չի ուզում սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ: ԵՄ դիտորդները որևէ քայլ չեն անելու առանց տեղյակ պահելու իշխանությանն ու ՏԻՄ-երին: ԵՄ դիտորդներից անսպասելի քայլերի չպետք է սպասել, բայց ՀԱՊԿ դիտորդների դեպքում կարող են լինել նույնիսկ սադրանքներ»:
Նավասարդյանը նաև նշեց, որ եթե նույնիսկ ՀԱՊԿ դիտորդներ տեղակայվեն, նրանց կառավարման լծակները պետք է լինի ՀՀ ձեռքում:








































