Աֆղանստանի կառավարությունը երկրի ԶԼՄ-ներում սկսել է մի արշավ, որի նպատակը երկրում ինքնահրկիզման տարածված երևույթի կանխումն է: Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ միայն անցած տարի 22 հազար մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինքնահրկիզման քայլին հիմնականում կանայք են դիմում: Այս երևույթն այնպես է տարածվել Աֆղանստանում, որ իշխանությունների համար լուրջ խնդիր է առաջացրել:
Ինչպես հայտնում է BBC-ն, ինքնահրկիզման պատճառներից մեկը ընտանեկան բռնություններն են, որոնք Աֆղանստանում մեծ չափերի են հասնում:








































