Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել եւ շահագործվել է արտաքին լուսավորության ցանց։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բերդկունքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 3 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ԼԵԴ համակարգով աշխատող արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Բերդկունքի Կենտրոնական փողոցում, Կենտրոնական փողոցի 1-ին նրբանցքում, մայրուղուն հարող 2-րդ եւ 5-րդ նրբանցքներում։ Տեղադրվել է 29 լուսատու։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են անցած տարեվերջին եւ ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Այդ թաղամասերը լուսավորվում են առաջին անգամ։








































