Միգրացիայի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունը պահանջել է լիբիական պատերազմի երկու կողմերին ապահովել մոտ 1200 օտարերկրացիների անվտանգությունը, ովքեր հայտնվել են մեկուսացման մեջ Սեբհա քաղաքում` Լիբիայի հարավում:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Ֆիլիպ Շոզին հայտարարել է, որ արտագաղթած աֆրիկացիները, ովքեր հիմնականում Չադից, Նիգերից և Նիգերիայից են, վախենում են Սեբհա քաղաքի համար շարունակվող մարտերից, որտեղ այս պահին իշխանությունը քադաֆիականների ձեռքում է, քանի որ ապստամբների կողմից այն գրավելուց հետո, իրենց հնարավոր է մեղադրեն վարձկան լինելու մեջ: Շոզիի խոսքերով նրանց այս պահին անհրաժեշտ է դուրս բերել քաղաքից:







































