Եղել է փոխադարձ համաձայնություն, բայց Բաքուն իր հանրությանը ներկայացնում է որպես իր հողերի ազատագրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Յունուսովի խոսքով` Ալիևը սահմանել է իր առաջնահերթությունը՝ ՀՀ-ն հրաժարվի Ղարաբաղից, արցախահայերն էլ դառնան Ադրբեջանի քաղաքացի. «Պետք չէ մտածել՝ ԱՄՆ-ից զանգում են Ալիեվին, արդյունք չկա. կան ոչ բացահայտ ճնշումներ: Բաքվի ու Մոսկվայի միջև էլ կան անհարթություններ, բայց ռազմավարական առումով՝ նրանք երկուսով ՀՀ-ի դեմ են: Եվրախորհրդարանում հարց ենք բարձրացրել՝ պատժամիջոցներ սահմանել կոնկրետ Ալիևի դեմ»:









































