Ինչպես երեկ Սիդնեյում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, եվրոյի ապագան ոչ մի մտահոգություն չի հարուցում, միասնական եվրոպական արտարժույթը կհաղթահարի ներկա դժվարությունները: Ինչպես գրում է Interfax գործակալությունը, եվրագոտին բյուջետային երկայիս դժվարությունները դիմավորում է պատրաստված և ունակ է հաղթահարելու դրանք: Նա համոզմունք է հայտնել, որ ներկայումս եվրագոտում ընթացող բարեփոխումները կտան իրենց ցանկալի արդյունքը:
«Որոշներին հիմա դուր է գալիս հետևյալ հարցը` արդյոք եվրոն կամ ԵՄ-ն կգոյատևե՞ն: Իմ պատասխանը պարզ է և ուղիղ` այո՛: Դուք կարող եք վստահ գումար դնել դրա վրա, և ես երաշխավորում եմ, որ ապահովագրություն դրա համար ձեզ պետք չի լինի»,- ասել է Բառոզուն: Ընդ որում՝ եվրահանձնաժողովի նախագահը կարծում է, որ Եվրամիությունն ընթացիկ տնտեսական դժվարություններից ավելի ուժեղ դուրս կգա, քան երբևէ: Նա իր լավատեսությունը բացատրում է նրանով, որ այս պահին բոլորը Եվրոպայում գիտակցել են արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը:









































