Tuesday, 21 05 2024
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում

Քայլ դեպի «անվտանգային անձրևանոց». ԱՄՆ-ն մեծացնում է աջակցությունը սևծովյան երկրներին, ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է ավելացնել ԱՄՆ աջակցությունը սևծովյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վրաստանի անվտանգության ամրապնդման համար։ Օրինագծի անվանումն է՝ «2023 թվականի Սևծովյան անվտանգության ակտ»։

Դրա հեղինակների թվում են հանրապետական ​​և դեմոկրատ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ջին Շահինը, Միթ Ռոմնին, Բեն Քարդինը, Դիկ Դուրբինը և այլք:

Օրինագիծը կարևորում է Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը որպես ԱՄՆ ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության համար, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի լույսի ներքո:

Օրինագիծը նախատեսում է սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվացում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համաձայնեցված, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդում։ Փաստաթղթում խոսվում է նաեւ սեւծովյան նախաձեռնությանն աջակցելու մասին։

Օրինագծի համաձայն՝ դրա հաստատումից հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ վարչակազմը պետք է ներկայացնի միջգերատեսչական ռազմավարություն՝ ուղղված ԱՄՆ ռազմական օգնության ավելացմանը, որը ներառում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ համակարգում, տնտեսական կապերի խորացում, ժողովրդավարության և տնտեսական անվտանգության ամրապնդում:

Մասնավորապես, օրինագիծը նախատեսում է ավելացնել Վրաստանին, Թուրքիային, Ուկրաինային, Ռումինիային, Մոլդովային և Բուլղարիային տրվող օգնությունը։ Խոսքը միասնական բազմազգ համակարգող շտաբի ստեղծման մասին է, որը պատասխանատու կլինի զորավարժությունների պլանավորման, Սև ծովում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների բոլոր ռազմական գործողությունների համակարգման, ռուսական ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարի ակտիվացման և այլնի համար։

Օրինագիծը նաև կոչ է անում վարչակազմին ուսումնասիրել Սև ծովում ՆԱՏՕ-ի կանոնավոր և ռոտացիոն ներկայության հաստատման արժեքը:

Բացի այդ, նախագծում խոսվում է ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածության անհապաղ փոխարինման և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի կարևորության մասին։

Նաև, օրինագծում նախանշված ռազմավարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է տարին առնվազն երկու անգամ այցելեն Սևծովյան տարածաշրջան։ «Սևծովյան անվտանգության ռազմավարության ակտը» ներկայումս ուղարկվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտե՝ քննարկման համար:

Վրացահայ քաղաքական մեկնաբան, «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ սա  դեռ անվտանգային  «անձրևանոց չէ», բայց մեծ քայլ է դեպի այդ անձրաևոց.«Դա  կմեծացնի  Վրաստանի դերն ու նշանակությունը՝ որպես արևմուտքի  ռազմավարական դաշնակից, ինչպես նաև կմեծացնի Վրաստանի պաշտպանունակությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այս փուլում, մեր զրուցակցի խոսքերով՝ Վրաստան-Ռուսաստան դիմակայության պայմաններում, դժվար է խոսել  Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ թեկածուի կարգավիճակ չստանա.«Կարծում եմ՝ այդ  իրավիճակն էլ կփոփոխվի, պետք է կայացվեն որոշումներ, որ Վրաստանն այլևս  չնայի Ռուսաստանին, որովհետև եթե Ուկրաինայի  պատերազմում Ռուսաստանը  հաղթի,  ժամանակի հարց է մյուս հարևաններին անցնելը։ Այժմ Վրաստանի իշխանությունները  չեն ուզում սադրել Մոսկվային»,-ընդգծեց նա։

Մեր զրուցակիցն անխուսափելի է համարում նաև Հայաստանի անցումն այլ արտաքին քաղաքական վեկտորին, իսկ անվտանգային ու այլ հարցերում աջակցություն կստանա այն դեպքում, երբ Ռուսաստանից սին հույսերի կախվածությունը փոքրանա.«Առայժմ այդ կախվածությունը մեծ է Ադրբեջանի հետ դիմակայության ֆոնին։ Այստեղ մեծ է  նաև Թուրքիայի դերը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում։ Եվ այստեղ էլ՝ ամեն ինչ կախված է Թուրքիայի նախագահական ընտրություններից, ընտրություններից հետո արդեն պետք է նոր ռազմավարություն մշակել։ Իսկ եթե Էրդողանը հաղթի, ապա պետք է իրականությունից  ելնելով հասկանալ՝ ինչպես  է հնարավոր մեծացնել արևմուտքի հետ հարաբերությունների դաշտը, հյուսիսի հետ էլ չփչացնել հարաբերությունները, որպեսզի Հայաստանը տարածքային ամբողջականության հարցում կորուստներ չունենա»։

Միևնույն ժամանակ Ստեփանյանը համարում է, որ առայժմ արևմուտքի կողմից Հայաստանի սուվերենության երաշխավորության հարցում որոշիչ քայլեր տեսանելի չեն.«Բայց  պետք է հասկանալ, որ մեկ օրում հնարավոր չէ այդ քայլն անել, արևմուտքն աստիճանաբար, մանր քայլերով է առաջ գնում։ Իսկ Հայաստանի պարագայում անհնար է արևմուտքի հետ համագործակցության խորացումը՝ Թուրքիայի հետ համագործակցության բացառմամբ»,-եզրափակեց նա։

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը կարծում է, որ Հայաստանի համար անվտանգային աջակցության հնարավորություն կբացվի այն բանից հետո, երբ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից.«Իհարկե Հայաստանն ունի հնարավորություններ նման աջակցություն ստանալու համար, բայց առայժմ այդ մասին խոսելը վաղ եմ համարում։ Իհարկե Հայաստանը կարող է ակնկալել նման աջակցություն, բայց ավելի հեշտ կլինի՝ երբ ՀԱՊԿ-ից դուրս գա։ Ոչ միայն ԱՄՆ-ն, այլ Եվրոպան ևս Հայաստանին լավ աչքով կնայեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Վարդանյանի խոսքերով՝ կարևոր է նաև արձանագրել, թե Հայաստանն ինչ տեսակի օգնություն է ակնկալում արևմուտքից.«Իհարկե որոշակի ֆինանսական օգնություն կա, բայց եթե անվտանգային հարցերում է օգնություն ակնկալում, Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ում է ձգտում։ Ես չեմ ասում, որ ՀԱՊԿ-ից, դուրս գալուց հետո բոլոր ոլորտներում օգնություն կլինի, բայց որ դրա չափը կմեծանա՝ դա հաստատ է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում