
ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին․
«Ստում են թե’ Արծվիկ Մինասյանը, թե’ մյուս դաշնակները։ Վլադիմիր Վարդանյանն իր տեղից ոչ մի քայլ չի արել։ Մնացել է իր տեղում կանգնած, որտեղ էլ դեռ չպարզված առարկայով հարված է ստացել գլխի շրջանում։ Վլադիմիր Վարդանյանից կռվարար ագրեսոր, իսկ վարորդ-պատգամավորից ինքնապաշտպանվող քաղաքացի ստանալու թեմատիկայով թատրոնը չի հաջողելու։ Հատկապես այն պարագայում, երբ դեպքից անմիջապես հետո արնահոսող Վարդանյանին մոտեցած Արծվիկ Մինասյանը չէր ասի , – «Խնդրում եմ դուք բան մի արեք, ես խոստանում եմ՝ ինքս կպատժեմ»»։