Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր սեպտեմբերի 3 ի երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում 2 աշխատակիցների մահվան ելքով անվավոր կռունկի սլաքի տապալման դեպքին:
Սա այս տարվա 4 րդ նմանատիպ դեպքն է մայրաքաղաքում: Ըստ այդմ, քաղաքապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել անվտանգության նորմերի ապահովմանը: Այս համատեքստում,քանի որ հարցն ըստ էության Արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է, Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ստեղծվելու է հանձնաժողով, որն ամբողջովին ուսումնասիրելու է ոլորտում առկա խնդիրները` որպեսզի կառուցապատողները մասնագիտական գործունեություն ծավալեն բացառապես իրավական դաշտում`ապահովելով աշխատանքի անվտանգությունը:







































