Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

«Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը քաղաքական է. ազդակները կարող էին գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքինով

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ «Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանի այլ արտադրողներից Ռուսաստան կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Մարտի 20-ից մարտի 24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից անցկացված ստուգման ընթացքում հաստատվել է այն փաստը, որ հայ արտադրողներն օգտագործում են հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։Գործակալությունը դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը՝ երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու խնդրանքով, ինչպես նաև տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

.«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ցավոք սրտի, մինչև դրսից ազդակներ չենք ստանում, չենք հիշում այդ խնդիրների մասին: Ավելին ասեմ, այնպիսի տպավորություն է, որ հասարակությունն արդեն համապատասխան պետական կառույցից չի էլ սպասում ոլորտի մասին տեղեկություններ: Մենք ավելի շատ տեղեկություններ ստանում ենք հանրային հատվածից, դրսից, քան բուն վերահսկողություն իրականացնող կառույցից: Դրա վառ վկայությունն է վերջին շաբաթների ընթացքում թե մեր ներքին ուսումնասիրությունների տվյալները, երբ համապատասխան ոլորտներն ուսումնասիրվեցին, հանրայնացվեցին ու տեսանք, որ ունենք խնդիր, թե այսօր ՌԴ-ից եկած ահազանգը»:

Պիպոյանը նկատեց, որ ցանկացած պետություն ինքն իր համար սահմանում է չափորոշիչներ, և եթե մենք ուզում ենք ապրանք արտահանել այդ երկիր, պետք է ունենանք այդ չափորոշիչներին համապատասխանող ապրանք. «Որևէ շուկա մտնելիս մենք այդ շուկայի առանձնահատկությունները պետք է հաշվի առնենք և սահմանված չափորոշիչը պահենք: Բայց բացի դրսի չափորոշիչը, մենք նաև ներսի չափորոշիչին պետք է համապատասխանենք: Երբ մենք ուսումնասիրություն ենք անում, տեսնում ենք, որ ներսում էլ ունենք պրոբլեմ:

Դեռևս տեսչական մարմինների բարեփոխումների փուլում ես ասել եմ, որ մեզ մոտ տեսչական մոդելներն իրենց կառուցվածքով երկարաժամկետ կտրվածքով տալու են խնդիրներ, որովհետև միայն տույժ ու տուգանքով մենք անվտանգություն չենք կարող ապահովել:

Գործող ծառայությունը վերափոխեցին, որոշ գործառույթներ վերցրեցին, քաղաքականության մշակման ֆունկցիան վերցրեցին, մենք պետք է ունենանք ռիսկերի գնահատման կենտրոն, օրենքը փոխեցին, որ այդ կենտրոնն էլ չունանանք: Կա ֆունդամենտալ երեք ուղղություն՝ ռիսկերի գնահատում, ռիսկերի կառավարում և ռիսկերի հաղորդակցություն: Մենք ռիսկը չենք գնահատում, հետևաբար կառավարումն իրականացվում է չգնահատված ռիսկի վրա, ինչը նշանակում է անարդյունավետ գործողությունների շարք: Իսկ ռիսկի հաղորդակցության մասին ընդհանրապես խոսք չկա: Եթե մենք այս երեք ֆունդամենտալ ուղղություններից որևէ մեկը չենք անում, ի՞նչ ենք ակնկալում»,- ընդգծեց Պիպոյանը:

Նրա խոսքով, պարզապես զուգադիպեց, որ մի կողմից «Հետքը» ուսումնասիրեց կաթնամթերքի շուկայում իրավիճակը, մյուս կողմից դրսից եկել էին հատուկ կաթնամթերքի համար: «Վաղը դրսից կգան երշիկեղենի համար, նույն պատկերը կստանանք, թռչնամիսը մոնիտորինգ կանեն, կգտնեն հակաբիոտիկների հորմոնների մնացորդներ: 2017 թվականին հացի շուկայում ուսումնասիրություն արվեց, որ հացի տեղափոխման հարցը լուծվեր, պաշտպանվեին սանիտարական կանոնները: Եկեք հիմա գնանք, տեսնենք՝ հացը ոնց է տեղափոխվում: Կպարզվի, որ մենք նույնիսկ հետ ենք գնացել:

Գոյություն ունի հատուկ անվտանգության համակարգ, որը պարտադիր է բոլորի համար, եկեք գնանք հանրային սննդի օբյեկտներում տեսնենք, թե ռեստորաններից քանիսում են պահում այդ կանոնները: Ես կարող եմ պատասխանել՝ զրո»:

Պիպոյանն ընդգծեց, որ «Ռոսսելխոզնադզորի» հետ կապված դեպքը նաև քաղաքական ընկալում է ունենում, որովհետև այդ ամբողջը կարող էր Հայաստան գալ ներքին խողովակներով, բայց եկավ արտաքին խողովակներով. «Ավելին, ռուսական կողմը որքան էլ իր հայտարարության մեջ օբյեկտիվ նկատառումներ է արել, բայց շեշտադրումն արել է պետական վերահսկողության վատ աշխատանքի վրա: Այսինքն՝ չի ապահովվում անվտանգությունը, չի իրականացվում պատշաճ վերահսկողություն: Հայկական և ռուսական այս կառույցների միջև լավ հարաբերությունները կարևոր են, որովհետև որոշ դեպքերում ռուսական կողմը հայկական կողմին է վստահում մոնիտորինգ անել և տվյալները տալ իրենց: Իրենք պետք է մեր կառույցի նկատմամբ ունենան վստահություն, որ ամեն անգամ իրենք չգան, այլ ասեն՝ լիազոր մարմին ջան, գնա դու մոնիտորինգ արա, տվյալները տուր ինձ, ես կասեմ՝ տվյալ արտադրողը կարող է իմ շուկա ապրանք բերել, թե ոչ: Այս դեպքում ինքը կասկածի տակ է առնում նաև լիազոր մարմնի աշխատանքը, ինչը կարող է բացասական լինել նաև հետագայում այդ մոնիտորինգային տվյալների հետ կապված: Սա խոսում է, որ մեր գործընկերային հարաբերությունները լավ մակարդակի վրա չեն»,-ասաց փորձագետը:

Նա նաև հավելեց, որ կաթնամթերքի հումքի հետ կապված խնդիրն իրանական սլիվկին է, որը մտնում է Հայաստան, այստեղից էլ գնում է իրենց մոտ. «Վստահ եմ, որ բացի հումքային խնդիրներից, նաև անվտանգության խնդիրներ կան: Հաղորդագրության մեջ միայն Իրանի հարցը չէ, նաև արտադրանքների անվտանգության հարցն է, հետևաբար, իրենց մոնիտորինգներում նկատել են կամ ժամկետանց ապրանք, կամ սահմանված գործընթացների խախտում: Ի վերջո, երբ ապրանքները Հայաստան են ներմուծվում, անվտանգության ամբողջ սպեկտրի առումով չեն ստուգվում:

Օրինակ, կարող են մեզնից ուզել թղթերը և տեսնել, որ 5 ցուցանիշով ապրանքը ճանաչել ենք անվտանգ: Այսինքն մեր սահմանային հսկողությունը վատ է իրականացվում, իրենք տեսնում են, որ 5 ցուցանիշով ապրանքն անվտանգ ենք ճանաչել, ու կարող են ասել՝ 30 ցուցանիշից 5-ն եք ստուգել, ո՞նց եք անվտանգ ճանաչել: Արդյունքում երբ դրսից են այս խնդիրը նկատում, սկսում ենք քննարկել, իսկ երբ ներսում ենք քննարկում, արագ մոռանում ենք»,-հայտարարեց Պիպոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում